Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Մամ, պատկերացնում ես, ծննդյանս տոնը ադրբեջանցիները հրավառությունով են նշում, սկսել են կրակել. Լեւոն Չատինյան

 Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի շրջանավարտ Լեւոն Չատինյանը հայկական բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 28-ին: Դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը պատմում է, որ Լեւոնն այդ զուգադիպությունից շատ էր ոգեւորվել եւ մեծ պատիվ էր համարում հայ տղայի համար՝ զորակոչվել հենց բանակի օրը:

Հուլիսի 26, 2022
Զինվորներս իմ կարիքն ունեն, պիտի գնամ

…2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արտակը Երևանում էր՝ վերապատրաստման դասընթացների։ Պատերազմի լուրն առնելուն պես անմիջապես վերադարձավ Արցախ ու մեկնեց առաջնագիծ։ Մասնակցել է Մարտակերտի ծանր մարտերին։ Նա չէր լքի իր դիրքը, եթե չլսեր հարազատ եղբոր՝ Արմենի զոհվելու բոթը:

Հուլիսի 26, 2022
Սիս վարչական տարածքի այգում տեղադրվեցին մեր հերոսներ ՝ Էդվարդ Բաբայանի և Շահեն Գալստյանի նկարները

Սիս վարչական տարածքի այգում տեղադրվեցին մեր հերոսներ ՝ Էդվարդ Բաբայանի և Շահեն Գալստյանի նկարները:
Այգին գյուղում մեր մանուկների հիմնական ժամանցի վայրն է, ուստի պատահական չէ ընտրված տեղադրման վայրը

Հուլիսի 25, 2022
Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...

Տիկին Լուսինեն որդուն փնտրում էր ամենուր։ Քանի որ այն դիրքը, որտեղ վերջին անգամ եղել էր Մհերը, թշնամին գրավել էր, մայրը կարծում էր՝ որդին կարող է գերի լինել։ 8 ամիս շարունակ անհետ կորած համարվող 19-ամյա Մհերին փնտրեցին ամենուր՝ Արցախի ու Հայաստանի հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ։ Այդ ամիսների ընթացքում հարազատներին 3 անգամ ասացին, թե գտել են մարմինը։ Երեք դեպքում էլ սխալվել էին։

Հուլիսի 25, 2022
Արժանապատիվ ապրելն ամրագրեցինք նաեւ մեր արյամբ

Հաղթեց ոգին, միասնականությունը, անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Բոլոր դարերում էլ արցախցիները հայրենասիրության պակաս չեն ունեցել և միշտ էլ վտանգին դիմակայել են պատվախնդրորեն… Առաջին հինգ ավտոմատների մասին պատմել եմ։ Հետո ևս 140 ավտոմատ ստացա, և պիտի տեսնեիք տղաների ուրախությունը։

Հուլիսի 23, 2022
Իմ միակ տղան էր Մոնթեն, ու պատերազմը տարավ. որդուն հերոսի անունով էին կնքել, բայց չէին մտածում, որ իրենց Մոնթեն էլ կհերոսանա

Իրա անունը դրել էինք հերոս Մոնթեի անունով, բայց չգիտեինք, որ իմ Մոնթեն էլ կհերոսանա,- հուզմունքով ասում է 40-ամյա Ստելլա Մելքումյանը, որը պատերազմի ժամանակ կորցրել է միակ որդուն։
19-ամյա Մոնթե Մելքումյանը ավելի քան 1 տարի եղել է զինվորական ծառայության մեջ, երբ սկսվել է Արցախյան պատերազմը։

Հուլիսի 22, 2022
Պապ ջան, ոչ մի բան չկա, ամեն ինչ հանգիստ ա. Արցախում զոհված Վահեի խոսքերն են

«Վահեն 1 կիսամյակ սովորեց համալսարանում, այնուհետև մեկնեց ծառայության: Շատ խելացի էր, բազմակողմանի զարգացած, մեր համայնքի բոլոր ծրագրերին մասնակցում էր, բանավեճ ակումբների ակտիվ մասնակից էր, նաև ակումբի նախագահն էր, ակտիվ մասնակցում էր նաև ԵՊՀ-ի ծրագրերին: Վահեն այնքան խելացի էր, որ ոչ միայն մեր համայնքը, այլև մեր հանրապետությունն էր աշխարհին ներկայացնելու»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը:

Հուլիսի 22, 2022
Նռնակով իրան տրաքացրել ա, ու շուրջը մի 20 ադրբեջանցի մահացել են

35-ամյա ԱԱԾ մայոր Արման Հարությունյանը պատերազմի ժամանակ, հայտնվելով հակառակորդի շրջափակման մեջ, որոշել է ինքն իրեն նռնակով պայթեցնել, որպեսզի գերի չընկնի և իր կյանքի գնով վնասի հակառակորդին: Նռնակի պայթյունից մահացել են թե մայոր Հարությունյանը և թե թշնամու մոտ քսան զինվոր: 

Հուլիսի 21, 2022
Իմ աշխարհը փուլ եկավ գլխիս․ երկու երեխաների մայր 22-ամյա Ռոզան ամուսնու զոհվելուց հետո ասում է՝ երազանքներն անկատար մնացին

22-ամյա Ռոզա Գրիգորյանի կյանքը հոկտեմբերի 27-ից շրջվել է։ Երկու երեխաների երիտասարդ մայրը չէր կարող պատկերացնել, որ 7 ամիս առաջ կկորցնի ամուսնուն ու տունը՝ մնալով միայնակ 1 տարեկան տղայի և 2 տարեկան աղջկա հետ։
«Պատերազմը փոխեց մեր կյանքը դեպի վատը, իմ աշխարհը փուլ եկավ գլխիս»,- հուզվում է Ռոզան։

Հուլիսի 21, 2022
Ասաց՝ չեմ գնում մահանալու

Ապրիլի 24-ին ծնվեց Մհերը,ամուսինս նեղսրտում էր,Ցեղասպանության օրն էր ծնվել մեր տղան,բայց հուսադրում էի ասում էի` ոչինչ զինվոր է ծնվել,փաստորեն խոսքերս ուժ ունեցան, Մհերս հավերժ զինվոր էլ մնաց... Շատ աշխույժ էր, չարաճճի,անսահման կամեցող ու հոգատար էր։ Քույրիկի հետ շատ էին կապված,կարծես`մի մարմին լինեին։

Հուլիսի 21, 2022