Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Հինգշաբթի, Հոկտեմբերի 08, 2026
Նռնակով իրան տրաքացրել ա, ու շուրջը մի 20 ադրբեջանցի մահացել են

35-ամյա ԱԱԾ մայոր Արման Հարությունյանը պատերազմի ժամանակ, հայտնվելով հակառակորդի շրջափակման մեջ, որոշել է ինքն իրեն նռնակով պայթեցնել, որպեսզի գերի չընկնի և իր կյանքի գնով վնասի հակառակորդին: Նռնակի պայթյունից մահացել են թե մայոր Հարությունյանը և թե թշնամու մոտ քսան զինվոր: 

Հուլիսի 21, 2022
Իմ աշխարհը փուլ եկավ գլխիս․ երկու երեխաների մայր 22-ամյա Ռոզան ամուսնու զոհվելուց հետո ասում է՝ երազանքներն անկատար մնացին

22-ամյա Ռոզա Գրիգորյանի կյանքը հոկտեմբերի 27-ից շրջվել է։ Երկու երեխաների երիտասարդ մայրը չէր կարող պատկերացնել, որ 7 ամիս առաջ կկորցնի ամուսնուն ու տունը՝ մնալով միայնակ 1 տարեկան տղայի և 2 տարեկան աղջկա հետ։
«Պատերազմը փոխեց մեր կյանքը դեպի վատը, իմ աշխարհը փուլ եկավ գլխիս»,- հուզվում է Ռոզան։

Հուլիսի 21, 2022
Ասաց՝ չեմ գնում մահանալու

Ապրիլի 24-ին ծնվեց Մհերը,ամուսինս նեղսրտում էր,Ցեղասպանության օրն էր ծնվել մեր տղան,բայց հուսադրում էի ասում էի` ոչինչ զինվոր է ծնվել,փաստորեն խոսքերս ուժ ունեցան, Մհերս հավերժ զինվոր էլ մնաց... Շատ աշխույժ էր, չարաճճի,անսահման կամեցող ու հոգատար էր։ Քույրիկի հետ շատ էին կապված,կարծես`մի մարմին լինեին։

Հուլիսի 21, 2022
Նա պրպտող մտքի տեր էր

Շիրակի մարզում տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմում զոհված հերոս Ցոլակ Խաչատրյանին նվիրված միջոցառումը: Դասասենյակն անվանակոչվեց հերոսի անունով: Միջոցառումը կազմակերպել էր հերոսի պատմության ուսուցիչը:

Հուլիսի 21, 2022
Հիմա և՛ ինքը չկա, և՛ Շուշին, մայիսի 9-ին էլ Շուշի չենք գնալու․ գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանը զոհվել է առաջնագծում՝ զինվոր խոխեքի կողքին

Զինակիցները պատմում են՝ Գրիգորյանը հատուկ նշանակության ջոկատի կազմում նախընտրել է լինել շարքային զինվորի կողքին և անմիջականորեն պատերազմի դաշտում վարել մարտը: Շարքային հատուկենտ զինվորները, որոնք հիմա ողջ են մնացել, Արայիկ Գրիգորյանին հիշում են որպես հոգատար, ամեն պահի քաջալերող հրամանատարի:

Հուլիսի 20, 2022
Քաղաքում, տանը՝ ամեն բան իրեն է հիշեցնում․ Կարինեն ամուսնու մասին միայն լավն է պատմում, ասում՝ թերություն չուներ

45-ամյա Կարինե Ուդումյանը ապրում է անցյալի հիշողություններով ու կարոտով։ Տանը, բակում, քաղաքում՝ ամեն ինչ ամուսնուն է հիշեցնում։ Կարինե Ուդումյանի ամուսինը՝ Արմեն Գրիգորյանը, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ Թաղավարդում։

Հուլիսի 20, 2022
Երազում անընդհատ տեսնում եմ, որ քայլում եմ. Հենրիկ Նիկողոսյան. Կյանքին ասել այո՛

ժամկետային զինծառայող Հենրիկ Նիկողոսյանը դադարեց քայլել 44-օրյա պատերազմում ստացած ողնուղեղային վնասվածքից հետո։
Նորից քայլելու հույսը ոչ մի վայրկյան չի լքում նրան, ասում է՝ բժշկությունը շատ արագ է զարգանում մեր օրերում, մի բան հաստատ գտնելու են։ Այժմ բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։

Հուլիսի 20, 2022
Մարզադպրոցը՝ Ռաֆիկ Սահակյանի անունով

Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի մարզադահլիճն այսօր անվանակոչվել է արցախյան վերջին պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի անունով։

Հուլիսի 20, 2022
Դիզակի արծիվներից ՀԱՄԼԵՏԸ /ՀԱՄԻ/

Համլետը կենդանի լեգենդ էր դարձել: Առաջին ջոկատներից մեկի հրամանատարն էր: Աստված թե ինչպես է այդքան համարձակություն, ճարպկություն եւ ուժ ներդրել մի մարդու մեջ, դա մեր գիտենալու բանը չէ, դա իր գաղտնիքներից է:

Հուլիսի 20, 2022
Իրիկունը 9-ի կողմերը, որ պիտի զանգեր, չզանգեց, հետո լուրը եկավ, որ զոհվել ա․ կինն ամենաշատը կարոտում է ամուսնու ծիծաղը

30-ամյա Սրբուհի Հովսեփյանն ասում է՝ ամուսնու զոհվելուց հետո միայն երեխաներն են ապրելու ուժ տալիս: Հովսեփյանների ընտանիքում ոչինչ արդեն առաջվանը չէ, չկան ուրախությունն ու ծիծաղը, փոխարենը՝ կարոտն է ու երջանիկ անցյալի մասին հուշերը:

Հուլիսի 19, 2022