Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, հայտնում են ՊԲ-ից։
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Ցանկացած իրավիճակ, որը բացասաբար է ազդում խաղաղ բնակիչների կյանքի վրա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար խիստ մտահոգիչ է։
Մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել։
Իրավիճակը ծայրաստիճան լարված է մնում. Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, այդ թվում Bayraktar TB-2. Ունենք երկու զոհ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակը կայունացնելու ուղիները։
Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Արցախի ՊԲ–ի 5 պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով
Ադրբեջանի ԶՈՒ-ն գիշերը կրակ է բացել՝ կիրառելով ԱԹՍ. Հակառակորդն ունի 5 սպանված, հայկական կողմը՝ 1 վիրավոր. Արցախի ՊՆ
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբից։
Զավակին գրկելու, նրա ներկայությունը վայելելու բերկրանքից պատերազմը զրկեց հազարավոր ծնողների: Վանաձորցի Վահե Մելիքսեթյանը դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով և ընդունվել Երևանի բժշկական համալսարանի դեղագիտության բաժինը: Հասցրել էր բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց և շատ ծրագրեր էլ կիսատ թողեց պատերազմը։