
Կարեն Մարտիրոսյանը Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղից էր։ Կարենը մեկն է այն հարյուրավոր երիտասարդներից, ով կյանքը դրեց հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, կռվեց մինչև վերջին շունչը, որ ապրի հայրենիքը։

Պողոսը պնդում է, որ պայթյունից հետո Աստծուն է տեսել, նրան խնդրել է իրեն հետ ուղարկել. Ես որբ եմ մեծացել, մի թող որ իմ երեխաներն էլ որբ մեծանան:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայտնվեց թշնամու առաջին անօդաչու սարքը։ Դրան հաջորդեց առաջին ռմբակոծությունը, որի արդյունքում ունեցանք առաջին զոհը, այն էլ կին, Հասմիկը՝ հարևան զորամասից։ Հասմիկը տեղում զոհվել էր, թողնելով մեկ անչափահաս որբ՝ դուստր, իսկ Սիման, Էլիզան և Մերին վիրավորվել էին

Գոռս երկու տարեկանից սկսեց նկարել, զգացի, որ տաղանդ ունի: Եղբայրն իրենից երեք տարով մեծ է: Երբ դուրս էին գալիս բակ խաղալու, փայտի կտորի կամ տերևի վրա կարող էր ավազով, ածուխով, կավիճով մի պատկեր նկարել ու վազելով տուն բերել՝ մա՛մ, տե՛ս՝ ինչ եմ նկարել. շատ շուտ սկսեց խոսել: Ինքն իր նկարներից ոգևորվում էր։ Փոքր տարիքում արևի շողի հետ էր խաղում։ Եթե ոչինչ չկար խաղալու, արևի շողի հետ խաղը պարտադիր էր

Օրը ցերեկով սկսեցին կրակելը, կարկուտի նման թափվում էր։ Աղդամից կրակում էին, Շուշիից կրակում էին... Չգիտեինք՝ ուր գնայինք, ինչ անեինք։ Ես ու քույրս իջանք նկուղ, աբոյները փռել ենք, վրան պառկել, էդպես քնել ենք։ Ամբողջ գիշեր կրակոցները մի րոպե չդադարեցին

Կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը բանակի քաջարի մարտիկներից էր։ Նա փայլում էր ամեն տեղ՝ բեմում, բանակում, ռազմի դաշտում։ Միջազգային բոլոր մրցույթներից հաղթանակներով վերադարձող 20-ամյա Գոռն իր կռվով ու պայքարով ընդմիշտ զինվոր մնաց։

Դիրքերում էր, երբ պատերազմը սկսվեց։ Այդ օրը առավոտյան զանգեց, սովորականից շատ հարցերով՝ որտե՞ղ ես, հետո ու՞ր ես գնալու, դրանից հետո ի՞նչ պլաններ ունես։ Քանի որ սիրում էր անակնկալներ անել, մտածեցի` կարող է գալիս է, դրա համար է հարցնում։ Պատերազմը սկսելուց հետո էլ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Սեպտեմբերի 20-ի երեկոյան ասացին կատարվածի մասին, չէի հավատում։ Ամսի 24-ին Գոռիս մատանին տվեցին ինձ, խավարեց շուրջս։ Հաջորդ օրը դուրս եկանք Ստեփանակերտից

Գագիկը Գյումրիում է ծնվել, 1996 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ծննդյան օրը չի սիրում այն պատճառով, որ բոլորը զբաղված են Ամանորի նախապատրաստություններով։ Մի քանի դպրոց է փոխել, բայց լավ հիմք, ինչպես ինքն է ասում, դրել են Գյումրու հումանիտար տնտեսագիտական վարժարանում։ Պրոֆեսիոնալ մսագործ է, թե դա ինչ է նշանակում, մանրամասնում է՝ մարդ, որը կարողանում է ապրանքը լավ ներկայացնել ու վաճառել սպառողին։

Արցախյան պատերազմում զոհված Շահեն Գալստյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին, հրետանավոր էր: Ծառայել է Լուսակերտում, ծառայության ընթացքում ունեցել է խրախուսանքներ, արժանացել է երկու շքանշանների, կրտսեր սերժանտի։

2020 թվականի օգոստոսի 11-ին, երբ Արման Ղուլյանը զորակոչվեց բանակ, մայրը՝ Հերմինե Աբելյանը, անընդհատ վատ կանխազգացումներ էր ունենում։ Որդու մասին ամեն անգամ խոսելիս արտասվում էր։ 2020-ի հուլիսին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից երկար ժամանակ չէր անցել։ Հերմինեն մտավախություն է ունեցել, որ պատերազմ է սկսվելու։ Ամեն օր լրահոսն էր ստուգում՝ սրտի խորքում զգալով, որ նորից սահմանից պատերազմի լուր է լսելու։