
Վարդան Ավանեսյանը 1992 թվականից Սարուշենի միջնակարգ դպրոցի զինղեկն էր։ Արցախյան այս գյուղը 2020 թ.-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, դարձել էր սահմանամերձ։ Հրադադարը Սարուշենի համար խիստ հարաբերական էր։ Այստեղ կրակոցները սովորական երևույթ էին դարձել։ Ավանեսյանը դպրոցականներին պատրաստում էր հայրենիքի պաշտպանությանը։

Սա զինվորի կռիվ չէր, օդի կռիվ էր, զինվորի կռիվ լիներ, երեւի կհաղթեինք․ արցախյան վերջին պատերազմն այսպես է գնահատում մասնագիտությամբ վարորդ Արմանը

Մենք մինչև վերջին օրն էլ սպասում էինք, ասում էինք՝ հեսա մի տեղից դուրս կգա, մի ձև դուրս կգա

Եթե գան ու ձեզ հայտնեն, որ ես զոհվել եմ, չհավատաք.
ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու

Նանար Գրիգորյանը ծնվել է 1990 թվականին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Գևորգի հետ համացանցի միջոցով էին ծանոթացել։ Ամուսնացան 2019-ին ու Նանարն Ազոխից հարս գնաց Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ։

23 տարեկանում Շուշանիկը սահման գնաց, կորցրեց երկու ոտքերը, բայց առանց ոտքերի որոշեց մայրանալ, կյանքը լիարժեք շարունակել:

Ստալինան ծնողների հետ բնակվում էր Բաքվում: Շինարար հայրը բարձր պաշտոն էր զբաղեցնում, ոչ մի բանի պակասություն չունեին, սակայն փոքրիկ աղջկա մեջ տարիների հետ զորանում էր հայրենիքի կարոտը: Դա հայրենասեր ծնողներից փոխանցվել էր նրան եւ հանգիստ չէր տալիս:

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։

Աշոտը չորս վիրահատություն է տարել, բայց բազմաթիվ բեկորներ դեռ մարմնում են, մի մասը՝ նյարդային համակարգում։ Այդքանով հանդերձ, շնորհակալ է ճակատագրից