
Մայրը՝ Աննա Մինասյանն ամեն օր որդու դարակից նրա վերնաշապիկն է հանում։ Մեկ օր էր հագել, չէր լվացել։
Մինչև հիմա ես էդ հոտը այս սառոշկայից եմ հանում, որ իմ երեխու հոտը զգամ, որ կարանամ ապրեմ, - ասում է Թոռնիկ Սարգսյանի մայրը։

Երկու ժամ է տևել ամուսնուս մարտադաշտից հանելը, նույնիսկ երկու ընկերներն են վիրավորում ստացել, որպեսզի հանեն նրան․․․ ասում են՝ վիրավոր վիճակում միայն մի բան է կարողացել ասել՝ Երեք երեխա ունեմ, մի քիչ շուտ հանեք, որ ապրեմ

36-ամյա նկարիչ Աշոտ Ակողլյանը պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել և սեպտեմբերի 29-ից Մարտունի 2-րդում հայրենիքի պաշտպանության համար թեժ մարտերին է մասնակցել։ Հայրը՝ գեղանկարիչ Մարտին Ակողլյանը, պատմում է՝ որդին 44-օրյա պատերազմում զոհվել է, վիրավոր լինելով հանդերձ՝ մինչև վերջին վայրկյանը պայքար մղելով։

Բարձրահասակ, գեղեցիկ, անչափ խելացի և հայրենասեր, ահա այսպիսին էր մեր հերոսը։ Նա Աբրահամն է, իրական հայրենասերը և նվիրյալը, գիտելիքի հզոր զենքով և գեղեցիկ ժպիտով։ Ուժեղ կամք, հաստատակամություն, մտքի թռիչք… Ահա նրա որակական հատկանիշները:

Գեղամ Էդուարդի Մեսրոպյանը ծնվել է 1991 թ-ի փետրվարի 23-ին Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում ու անցել ծառայության Արցախում՝ Մարտունիում: Մոտոհրաձգային վաշտում էր ծառայում։

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 8-ին Երևանում։ Հայրը արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ Երկար ժամանակ անհետ կորած էր համարվում, հետո՝ ըստ օրենքի, զոհվածների ցանկում գրանցեցին։

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղից քսանյոթամյա Սոս Մուքելյանը Արցախյան երրորդ պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային ծառայող: Սոսն ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ինչպես ինքն է ասում՝ հստակ զբաղմունք չունի։

Այս անգամ ես Հայրենիքը թշնամուց պաշտպանելիս զոհված հերոսի քրոջ հետ եմ զրուցում: Կենսագրության մեջ կարդում եմ, որ կամավորական Հուսիկ Հովակիմյանը արտաշատցի է: Նույն հողուջրից ենք՝ ասում եմ Շուշանին: Հենց առաջին լուսանկարին նայելիս նկատում եմ տղայի նմանությունը Վազգեն Սարգսյանին: Վառվռուն, կրակով լի աչքեր, պայծառ, ցնծուն ժպիտ, վճռական, հաղթամարմին… Գեղեցիկ դիմագծերն ու դեմքին շատ սազող մորուքն էլ են նման:

Էլզան 44-օրյա պատերազմում կորուստ ունեցած հազարավորներից մեկն է։ Եղբայրը՝ լեյտենանտ Գեւորգ Կիրակոսյանը, զոհվել է Մատաղիսի պաշտպանական մարտերում։ Մեկ ամիս անց ողբերգությունը կրկնապատկվել է, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթով թշնամուն է հանձնվել հազարավոր կյանքերի գնով ազատագրված Արցախի մեծ մասը։

Զինակից ընկերն է պատմում՝ երբ բունկերում էինք և գալիս էին զինվորներին Ջրական կամ այլ ուղղությամբ տեղափոխելու, Արմանն անընդհատ հրամանատարին ասում էր, որ իրենք երեք նորակոչիկով ուզում են գնալ: Բայց հրամանատարը մերժում էր: Ընկերն ասում է, որ մեկ ամիս պայքարել են, այո, առաջին գիծ չէին, բայց սնունդ և այլ անհրաժեշտ իրեր էին հասցնում տղաներին