Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երբ Պապը ծնվեց, ճիչը լսեցի, էդ պահին պատկերացրի իմ առաջնեկին․ որդեկորույս ծնողները նորածին որդու շնորհիվ ապրելու իմաստ են գտել

​​​​​​​Այվազյանների համար տխրությունն ու ուրախությունը միախառնվել են իրար։ Մինուճար որդուն 44-օրյա պատերազմում կորցնելուց հետո Այվազյանները տղա են ունեցել։ Նորածին Պապ Այվազյանը, որը կրում է ավագ եղբոր անունը, ցավի ու տառապանքի մեջ ապրելու նոր իմաստ է բերել Այվազյանների կյանք։

Օգոստոսի 05, 2022
Որ նորից վերընձյուղվի մեր կենաց ծառը

Առաջնեկի ծննդից մի քանի օր առաջ էր Գարիկն ավտովթարի ենթարկվել։ Պապը հորը քայլելիս այդպես էլ չտեսավ։ Առայսօր Գարիկը հաշմանդամության սայլակին է։ Հեշտ չէր Այվազյանների երիտասարդ ընտանիքի համար։ Գյուղի դժվար վաստակվող ապրուստը, հոգսն ու կենցաղը, նորաստեղծ ընտանիքի անթիվ, անհամար կարիքները, առաջնեկի ծնունդն ու բազում-բազում երազանքներն ու ծրագրերը մի տեսակ չէին համատեղվում իրականության հետ։ Բայց սա էլ հաղթահարեցին։

Օգոստոսի 05, 2022
Իրա համարով թուրք էր զանգել, ասեցի՝ Արա՛, ասեց՝ Արադ էլ չկա, զոհվել է

Պատերազմը լիովին փոխել է Անյուտա Հայրապետյանի կյանքը։ Պատերազմի հետևանքով նախ թողել է տունն ու այգին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում ու, ամեն ինչ կորցրած, վարձով երեխաների հետո ապաստան գտել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։

Հուլիսի 28, 2022
44-օրյա պատերազմը` կյանքի ջրբաժան. Սեյրան Սողոյան. Կյանքին ասել այո՛

44-օրյա պատերազմը դարձավ նաև 21-ամյա Սեյրան Սողոյանի կյանքի ջրբաժանը՝ կյանքը վերածելով պատերազմից առաջ ու հետոյի։ Ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Ծառայել  է Ջրականում, տանկի նշանառու էր։ Հենց Ջրականում էլ ծանր վիրավորվել է՝ դիպուկահարի կրակոցից։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է։  

Հուլիսի 27, 2022
Ինչպե՞ս պետք ա տեսնենք մեր ապագան, լավ բան կա՞, որ տեսնենք

Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում բնակվող Մանգասարյանների ընտանիքում նախկին ուրախությունն ու երջանկությունն այլևս չկան։ Որդու՝ 20-ամյա Հայկ Մանգասարյանի զոհվելուց հետո ցավն ու կսկիծը չեն ամոքվում։
Հայկ Մանգասարյանի մայրը՝ Սիլվա Սահակյանը, որդու մասին պատմում է հուզմունքով, կարոտով ու վիշտը սրտում։ Ընդգծում է՝ այլևս որևէ լուսավոր բան չի տեսնում կյանքում:

Հուլիսի 27, 2022
Ուզում էր ամուսնանար, ընտանիք կազմեր…

«Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 22-ամյա Գոռ Սուրենի Սարիբեկյանը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր»,- 168.am–ի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Լյովա Նազարեթյանը:

Հուլիսի 27, 2022
Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք

Արցախում զոհված 23–ամյա Նարեկ Ելուղյանը Սիսիան քաղաքից էր, 2 եղբայրներից կրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սիսիանի պետական քոլեջ, գերազանց ավարտել, ապա 2014 թվականի ամռանը մեկնել ծառայության, Մարտակերտում էր ծառայել։

Հուլիսի 27, 2022
Զգոն եղեք...

Դեռևս ուսանողական տարիներին նա իր հայրենասեր ընկերների հետ Հայոց եռագույնն էր բարձրացրել Գորիսի շրջկոմի շենքի վրա եւ երկար ժամանակ հալածանքների ենթարկվել ՊԱԿ-ի կողմից: Բարձրագույն կրթություն ստանալուց և խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել էր հայրենի գյուղ, աշխատել հարազատ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ:

Հուլիսի 27, 2022
Ջրական, Հադրութ և Վարանդա. 3 օր անընդմեջ 5 զինվորով մի դիրք են պահել. Լևոն Մկրտչյանի պատերազմի ուղին

Հայրենասեր ու ազգապահպան Լևոն Մկրտչյանը մարտընչել է պատերազամական ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ և Վարանդա. 3 օր անընդմեջ 5 զինվորներով մի բլուր՝ մի դիրք են պահել։ Ամեն անգամ, երբ կրակը դադարել է, առաջինը ինքն է գլուխը բարձրացրել, ներկայացրել իրավիճակը և քաջալերել մյուսներին։

Հուլիսի 27, 2022
9-ամյա ռեկորդակիր տղան իր ռեկորդը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Գևորգ Ջավախյանին՝ Ոսկե Գևին

Հունիսի 26-ին, Դավիթաշեն վարչական շրջանում գործող Օլիմպավանում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, տանկիստ Գևորգ Ջավախյանին նվիրված միջոցառում:

Հուլիսի 27, 2022