Չորեքշաբթի, Սեպտեմբերի 11, 2024
Չորեքշաբթի, Սեպտեմբերի 11, 2024
Առանց Գարիկի անտանելի էր ապրել․ 44-օրյա պատերազմում անմահացած Գարիկ Դավթյանի ծնողները՝ որդիների մասին

Առանց Գարիկի անտանելի էր ապրել․․․փոքր Գարիկը մեզ թեթևացրեց..․ մեր տրամադրությունը, մեր դեմքը բացվեց

Հունիսի 23, 2024
Տղերքին ասել է՝ դուք գնացեք, տեսել է՝ հնար չկա, նռնակը պայթեցրել է․ կամավորական Վարուժան Խոջոյան

Առևտրով էր զբաղվում, խանութ ուներ։ Ասում էր՝ ամաչում եմ, որ ես խանութի դիմաց նստած եմ, իմ տղայի տարիքի երեխաները զոհվում են։ Բոլորը թուղթ էին հանում, որ չգնային, թուղթն իր ձեռքը, մի թևը լրիվ երկաթով էր հավաքված։ Ասացի՝ Վարուժ, էդ թևով ո՞նց ես գնալու, ասաց՝ ես հաշմանդամ չեմ

Հունիսի 23, 2024
Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում

Վեց ամիս ծառայել է Արմավիրի հակատանկային գումարտակում, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու): Տանկի հրամանատար էր: Պատերազմի ժամանակ տղաների հետ այնտեղից տեղափոխվել են Ջրական:

Հունիսի 23, 2024
Ծանր երկընտրանքի առաջ էի՝ մտածել ծնողներիս մասի՞ն, թե՞ լինել եղբորս կողքին․ Էդգար Ծատինյան․ Կյանքին ասել այո՛

Ամենասովորական աշնանային առավոտը պատերազմի լուրով բացվեց։ Էդգարը ծանր երկընտրանքի առաջ էր՝ մտածել ծնողների մասին, թե՞ լինել եղբոր՝ Դավիթի կողքին, որը ժամկետային զինծառայող էր Արցախում։ Ի վերջո, հաղթեց ավագ  եղբոր պարտքի զգացումը։

Ապրիլի 25, 2024
Երկինք էր նայում․ լաց չէր լինում, չէր գոռում, չէր շարժվում․ 44-օրյա պատերազմի 8-ամյա զոհի պատմությունը

Աղջնակը նոր էր բակ դուրս եկել, երբ նրանց տնից ոչ հեռու պայթյուն որոտաց։ Վիկտորյան և նրա հետևից դուրս վազող մայրը՝ երեխան գրկին (փոքր եղբայրն էր՝ Արծվիկը), բեկորային վնասվածք ստացան։

Ապրիլի 25, 2024
Անդրեասը մահացել է վիրավորվելուց 7 օր անց. Աշխարհը փուլ էկավ մեր գլխին

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում բնակվող Անդրեասյանների կյանքը շրջվել է այն պահից, երբ որդին 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո 7-րդ օրը մահացել է։

Ապրիլի 25, 2024
Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք. կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում

Նոյեմբերյան քաղաքում է ծնվել Հայկը, մանկությունն ու պատանեկությունն այնտեղ են անցել, այնտեղ է դպրոց հաճախել: Սովորել է թիվ մեկ միջնակարգ դպրոցում: Սիրում էր հումանիտար առարկաները, օտար լեզուները: Իսկ իններորդ դասարանի վերջում որոշեց, որ պետք է ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

Ապրիլի 25, 2024
Իմ տղան այն զինվորն է եղել, այն սպան է եղել, որ կյանքի գնով, մինչև վերջ պայքարել է

Գիտեի, որ ուժեղ տղա եմ ունեցել, բայց չգիտեի, որ այդ աստիճան, որ կնվիրվի հայրենիքին։ Փոքր ժամանակ շատ խելոք էր, բայց պատանեկան տարիներին արդեն աշխույժ էր։ Ընկերասեր, նվիրված։ Երկու տարի ուսանել է Պոլիտեխնիկի վարժարանում, հետո ընդունվել է համալսարան

Ապրիլի 25, 2024
Ծանր երկընտրանքի առաջ էի՝ մտածել ծնողներիս մասի՞ն, թե՞ լինել եղբորս կողքին․ Էդգար Ծատինյան․ Կյանքին ասել այո՛

Ամենասովորական աշնանային առավոտը պատերազմի լուրով բացվեց։ Էդգարը ծանր երկընտրանքի առաջ էր՝ մտածել ծնողների մասին, թե՞ լինել եղբոր՝ Դավիթի կողքին, որը ժամկետային զինծառայող էր Արցախում։ Ի վերջո, հաղթեց ավագ  եղբոր պարտքի զգացումը։

Մարտի 17, 2024
Վերջին դասը դիրքերում. Սարուշենի զինղեկը

Վարդան Ավանեսյանը 1992 թվականից Սարուշենի միջնակարգ դպրոցի զինղեկն էր։ Արցախյան այս գյուղը 2020 թ.-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, դարձել էր սահմանամերձ։ Հրադադարը Սարուշենի համար խիստ հարաբերական էր։ Այստեղ կրակոցները սովորական երևույթ էին դարձել։ Ավանեսյանը դպրոցականներին պատրաստում էր հայրենիքի պաշտպանությանը։

Մարտի 17, 2024