
Ինժեներասակրավորային վաշտի սպան զորանոցի միջանցքի վառարանի կրակն ավելի թեժացնելու համար դրսի տարածքից բերել է պլաստմասե 5 լիտրանոց տարայով բենզին, որը վառարանի մեջ լցնելիս բռնկվել է հրդեհ, բոցից ինքն այրվել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, ինչի հետեւանքով հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։

Քննչական կոմիտեն ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ նոր հանգամանքներ է ներկայացրել է։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Մուշեղ Համբարչյանը։ Նա Արարատի մարզի Դաշտավան գյուղից էր։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է շարքային զինծառայող Դավիթ Սարգսյանը։ 19–ամյա Դավիթը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից էր։

ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ՝ փաստաբանական համայնքն այսօր ծառատունկ իրականացրեց փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի անվան պուրակում:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում Մանուկյանների ընտանիքի համար արշալույսները արդեն երկու տարի է՝ նախկինի նման չեն. Աղավնի տատին Թռչունիկ ասողը չկա, գյուղի, ընկերների սիրելի Արոն չկա:

Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր. բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիսին: Տիգրանի մարմինը գտնվել է զոհվելուց մեկ շաբաթ անց: Դիրքից, որտեղ Տիգրանն է կռվել ու զոհվել, ոչ ոք ողջ չի մնացել:

Մեծ տղաս գնացել էր իր մոտ՝ հոսպիտալ, հանդիպել էր վիրավոր ախպորը։ Ասել էր՝ արի տուն գնանք, էս ձեր կռիվը չի, բայց Արզումանս պատասխանել էր՝ չէ, ստեղ իմ զոհված ընկերներն են, մյուս ընկերներս են, մենակ չեն կարողանա պաշտպանել, կներե՛ս, բայց գնա։ Ասել է՝ ես ազգի դավաճան չեմ, ես փախնող տղա չե՛մ․․․

Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ:

44-ամյա Արմենը 17 տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության։ Նախքան Քարվաճառի հանձնումը նա ծառայում էր Օմարում։ Մասնակցել էր ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին։