Արամը կռվել է Ջրականում, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին ծանր վիրավորումներ է ստացել անօդաչուի և հրետանու հարվածներից։ Կորցրել է ոտքերը, ծնկից ներքև այժմ պրոթեզներ է կրում։ 11 վիրահատություն է տարել, բայց դեռ էլի կվիրահատվի, մարմնում դեռ հարյուրավոր բեկորներ կան։
Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգման նպատակով մայիսի 17-ից 19-ը N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։
Թովմաս Թովմասյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Չորս եղբայր էին, նա երրորդն էր: Սովորել է գյուղի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում, առաջին դասարան գնացել է 1990թ., եղել է հարվածային և ավարտել 2000թ.:
Դավիթ Սարգսյանը պատերազմի օրերին Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակում ժամկետային զինծառայող էր: Երկրորդ դասակի «Ուրալի» վարորդն էր։ Սեպտեմբերի 27-ին` պատերազմի առաջին օրը, Թալիշում թշնամին խոցում է «Ուրալը», նա միանում է հետեւակին:
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանումը ստացած դասակի կամավորականները հայտնվում են շրջափակման մեջ։ Մի քանի ժամ տևած մարտերից հետո 24 հոգանոց անձնակազմից 10-ը զոհվում են, 9-ը` վիրավորվում։ Մյուսները վիրավորների հետ վերադառնում են Շուշի։ Նոյեմբերի 4-ի առավոտյան արդեն հակառակորդն իր վերահսկողության տակ է վերցնում Շուշի-Լիսագոր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։
Ռազմիկ Արթուրի Գալստյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 24-ին, Արագածոտնի մարզի Օշական համայնքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի լավագույն ֆուտբոլիստներից էր։ Նպատակներ ուներ ֆուտբոլի հետ կապված, որոնք մնացին անկատար…
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից
Ֆրանսիան մտահոգ է ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջխաղացման մասին տեղեկությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով վիրավորվել է 14 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։