Կյանքի Պատմություն
Հոկտեմբերի 5-ին՝ պատերազմի 9-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը լավ չէ։ Այս հայտարարությունը հակասում էր «հաղթում ենք»-ի տրամաբանությանը։
Միջոցառումը նվիրված է բոլոր ժամանակների պատերազմներում անմահացած հերոսներին։
07.09.2024-ը 44 օրյա պատերազմում մարտիրոսված հայորդի Հովհաննես Սպարտակի Բեյբությանի ծննդյան օրն է: Նրա հիշատակի հուշարձան աղբյուրի բացման արարողությունն էր։
1994թ. հունվարն էր: ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն` հակառակորդի հրամանատարությունը 1993թ. աշնանը հարավային ճակատում կրած պարտությունից հետո մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում
Լևոնն ընդամենը 40 օրվա ծառայող է եղել, երբ մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի առաջին օրից եղել է ռազմադաշտում, կռվել Ակնայում, զոհվել Կարմիր շուկայում՝ 2020թ. հոկտեմբերի 30-ին ԱԹՍ հարվածից:
Ամոթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան եւ դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերում ավերումների մասին։ #CivilNetCheck-ը արբանյակային լուսանկարների օգնությամբ ուսումնասիրել է Ադրբեջանի վերահսկողոթյան տակ անցած նախկին ԼՂԻՄ-ի տարածքում տեղի ունեցած ավերածություններն ու փոփոխությունները։
Հուսիկը մասնակցել է 2016֊ի Ապրիլյան քառօրյա առճակատմանը, 2020֊ին Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին։ Սեպտեմբերի 28֊ին մեկնել է Ջրականի առաջնագիծ։ Անզիջում պայքարել է ոսոխի դեմ, մասնակցել նաև Հադրութի համար մղված ծանր մարտերին։
Երբ ժպտում են որդեկորույս մայրերն, ապա կարող ենք ասել, որ ժպիտը մեր կանանց դեպքից չի պակասել։ Մարդուն բնորոշ է տրամադրության և՛ անկումը, և վերելքը, սակայն համընդհանուր ասել, որ ժպիտը հայ կնոջ դեմքից վերացել է, այդպես չէ
Հայրենիքի համար պայքարը սուրբ գործ է: Երանի նրան, ով Մասիսը տուն կբերի. Դուշման Վարդան
Իմ կարծիքով՝ պայքարը հավերժական է և չի կարող ավարտվել: Սահմանին տիրող իրավիճակն ապացուցում է, որ մեր հակառակորդը չի հաշտվում մեր պապենական հողի ազատագրման փաստի հետ և թույլ չի տալու մեզ հանգիստ ապրել:
Տիգրանիս վաշտից են տղաները, միասին են զոհվել.. Տիգրանս հասցրել է մասնագիտական օգնություն ցուցաբերել, տղաները վիրակապված էին ու այդ փաստը ևս մի անգամ ամրապնդել է մեր 2 ընտանիքների ջերմ հարաբերությունները։
Հրամանատարները 20 տարեկան երիտասարդին չէին ցանկանում Արցախ տանել, սակայն նա անդրդվելի էր: Մայրը` Սալբի Հովհաննիսյանը, հիշում է, թե ինչ մեծ ոգեւորությամբ էր որդին մասնակցում կազմակերպված տասնօրյա զինավարժություններին:
Բժիշկ պիտի դառնար, բայց չհասցրեց. 91-ին, լինելով բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, անդամագրվեց <<Նիկոլ Դուման>> ջոկատին ու եկավ Արցախ։ Եկավ հայրենի հողը պահելու, եկավ կռվելու ու հերոսանալու։
Վանիկ Հայրապետյանը երեք տղաների հայր էր, երազում էր աղջիկ ունենալու մասին։ Երազանքը կատարվեց, բայց երջանկության օրերը, կամ ավելի ճիշտ է ասել ժամերը, կարճ տևեցին։ Վանիկի դուստրը՝ Արիանան ծնվեց սեպտեմբերի 11-ին։ Ութ օր անց սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Հայրը դստերը միայն երկու օր տեսավ։
19-ամյա Արսեն և 21-ամյա Սամվել Ստեփանյանները սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մի քանի ժամվա տարբերությամբ զոհվել են իրարից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Ինքը երեք զավակ ուներ, չորրորդին էին սպասում: Վստահ էր, որ տղա է ծնվելու: Արաբո եմ դնելու անունը, – ասում էր, – որ հայրենիքի պաշտպան ու թուրքի սարսափ դառնա…
Յակովին բոլորը գիտեն։ Նրան ճանաչում են ոչ միայն հայրենի Մեծ Թաղեր գյուղում, այլեւ շրջանում ու ողջ հանրապետությունում։ Արցախյան շարժման ակտիվիստներից է
Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ Զբաղվել է լողով, կարատեով և շախմատով։ 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։
Էրեբունի համայնքում եմ, փնտրում եմ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը: Ճանապարհը հուշում է անցորդներից մեկը, բայց նաև երաժշտության ձայնը: Դպրոցի դահլիճը մարդաշատ է: Բեմի ներքևի հատվածում՝ երկու կողմերում Գևորգի մեծադիր նկարներն են: Հայացքով տիկին Լիլիթին են գտնում, հարազատի ջերմությամբ ողջագուրվում և դահլիճում ազատ աթոռներից մեկը զբաղեցնում:
2019 թվականի՝ հուլիսի 20-ին զինվորական պարտադիր ծառայության մեկնեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս Դավիթ Գեւորգյանը, սակայն 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը Դավիթին հերոսացրեց:
Այսօր ծնվեց մեր տան կոկոն֊ծաղիկը, մեր փոքրիկ արքայադուստրը։ Մեր արիացի֊արցախցի Արիանան։
Հունիսի 30-ին Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն։ Այս մասին հաղորդում են Աբովյանի ծննդատնից։
Ինքն ամեն օր ինձ հետ է, Դավիցս անընդհատ դրական էմոցիաներ եմ ստանում՝ հիշողություններ, հումորներ։ Տղաս ինձ համար միայն տխուր հիշողություն չէ, ինքն անընդհատ է ինձ հետ, ուղղակի սարսափելի կարոտը ոչ մի ձևով չի բուժվում, ոչ մի բան դրան չի օգնում
Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցնեում՝ Քարին տակ գյուղում, զոհվել է ժամկետային զինծառայող Արսեն Դավթյանը: Արսենը 2020 թվականի հուլիսի 2-ին էր զորակոչվել բանակ: 2 ամսվա զինվոր էր։ Մայրը որդուն չէր տեսել զինվորական համազգեստով, երդման արարողությանը չէի կարողացել գնալ, Արսենը զանգել էր մորն ու ասել. Մամ ջան, շնորհավորի տղուդ, երդվել եմ՝ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը:
Հենրիկը Ասատրյանների ընտանիքի ավագ որդին էր, իրենից 4 տարով փոքր քույր ունի: Հասուն, նպատակասլաց, խաղաղ, հանգիստ, համբերատար, հավասարակշռված, ընկերասեր. այսպես են նկարագրում արցախյան պատերազմում զոհված հերոսի ծնողներն իրենց որդուն:
44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանի դին ընտանիքը գտավ նրա զոհվելուց միայն 5 ամիս անց՝ նրա մոր տեսած երազի միջոցով: Կարենը դասվեց այն հերոսների շարքին, որոնք կռվեցին անձնվիրաբար՝ հանուն հայրենիքի պաշտպանության:
Էրեխես գել ու գազանի բաժին չէր չդարձել, այլ երկոտանի կենդանիների՝ մարդկանց ձեռքում էր հայտնվել. 2,5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։
Աշխատավայրում արդեն չեղարկել էր բոլոր պատվերները, ասել՝ մերոնց չասեք, հետո եկել տուն, վերցրել է պայուսակն անհրաժեշտ իրերով և, առանց մեզ հրաժեշտ տալու, գնացել: Ճանապարհից զանգահարել է ու ասել, որ պատերազմ է գնում
Ծնվել է հերոս Պավել Մանուկյանի քույրը։ Այս մասին հայտնում են Պտղաբերության Կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Թուրքն արել էր իր թրքությունը: Այդ մի քանի ժամվա մեջ հասցրել էր… Երկու աղջիկների՝ Աղունի եւ Ալվարդի, դիակները մերկացրել էին: Չկարողանալով հաղթել նրանց, դիակներից էին վրեժ լուծել:
Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծել ա, նոր իրանց խփել են: Հրամանատարը վիրավոր ա եղել, իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ, ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել են
Սկզբում ամուսնուն հուղարկավորեց՝ հոկտեմբերին, հետո գտան ավագ որդու մարմինը՝ հունվարն էր, փետրվարին թաղեց միջնեկ որդուն, Վեներա Ղարայանի ամուսնուն ու երկու որդիներին այս պատերազմը տարավ. Դավիթ, Վազգեն, Գարեգին. 21, 23 ու 48 տարեկան Ղարայանները հիմա Եռաբլուրում են:
Ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին, Թալինի շրջանի Արեգ գյուղում: Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին, Գետաշենում, <<Օղակ>> գործողության ժամանակ։
Եղվարդի Նաիրի բժշկական կենտրունում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արծվիկ Անդրանիկի Չոբանյանի եղբայրը։
Ինքնուրույն էր, ամեն բան ցանկանում էր լուծել սեփական ուժերով։ Սիրված էր և՛ հրամանատարների, և՛ զինվորերի կողմից։ Լեյտենանտ Էրիկ Արմենի Գևորգյանը ծնվել է Երևանում 1997թ օգոստոսի 2-ին։
Եփրեմ Դավիթի Հարությունյանը ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երեք քույր։ Նա ծնվել է 2001 թվականի հունիսի 4-ին Հրազդանի Սոլակ գյուղում։
Այսօր Հայաստանի Ազգային հերոս, նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Գևորգ Ջավախյան. այնպես կուզենայի այսօր նրան ներկայացնել որպես նկարիչ, որպես դերասան, որպես հայրենիքի զինվոր, բայց… ապրեց ընդամենը 19 գարուն։
Արարատի մարզի Ոստանի միջնակարգ դպրոցի երկու դասասենյակներ այսուհետ կրելու են 44-օրյա պատերազմում զոհված դպրոցի նախկին շրջանավարտներ Մաքսիմ Մանուկյանի և Սամսոն Ղազարյանի անունները:
Մայիսի 22-ին, Պառավաքարի միջնակարգ դպրոցում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների` Հենզել Բաղդասարյանի, Կարեն Մարգարյանի, Արմեն Բրուտյանի, Սոս Սարգսյանի անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել:
Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Արամ Բաբայանը:
Երկու տարի.... ինչ է ո՞ր, ոմանց համար ինչ որ երկու տարի.... իսկ ինձ ու իմ նմանների համար երկու դար՝ դժոխքի, ցավի երկու դար, ահագնացող կարոտի ու հուսահատության երկու դար...
Կոչ ենք անում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին, այդ թվում Քաղաքացիական պայմանագրին, գիտակցել իրավիճակի ամբողջ լրջությունը եւ նախաձեռնել խաղաղ եւ անցնցում իշխանափոխություն: Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը անարգանքի փորձ է մեր տղերքի հիշատակին:
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված՝ ոստիկանութան զորքերի ծառայող Դավիթ Հարոյանի եղբայրը՝ Հայկ Հարոյանը: Դավիթ Հարոյանը զոհվել է նոյեմբերի 7-ին` Շուշիի մատույցներում:
Դավիթի ականջը վնասվում է և սկսում է արյուն գալ հենց էն ժամանակ, երբ Կոմանդորը տվել էր հերթափոխով կրակելու հրաման: -Երբ կրակում էի, այդ կրակոցի արձագանքից ինձ վատ էի զգում:
Իսկ զուգահեռ իրականությունում՝ նույն օրը առավոտյան, Երևանի մեր բնակարանում արթնացա մորս ձայնից: Այդ ձայնը մինչեւ կյանքիս վերջ կզնգա ականջներումս:
Ամեն ազատամարտիկ իր առինքնող ուժն ունի: Ըստ կարգավիճակի Աբոն բարձր էր շատ, որովհետեւ կամ Պետոն էր դիրքի պատասխանատու լինում, կամ Աբոն, Հրազդանի Աբոն՝ Շուշիի առանձնակի գումարտակի վարչապետը:
Կատարվածը ողբերգություն է, կատարվածը հայոց պետականության եւ հայ մարդու ամոթն ու խայտառակությունն է, եւ այս ամոթի եւ խայտառակության անունը Նիկոլ Փաշինյան է:
Լուսանկարից ժպտացող տղայի ֆիզիկական բացակայությունը խենթացնել կարող է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բոլորիս: 2014 թ.-ին Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հուսիկը դիմել է Ար. Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ: Մայրիկն ասում է՝ ուզում էր օդաչու դառնալ:
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով։ Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:
Մարինա Փարսադանյանը 2021 թ.-ից աշխատում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրահատական բաժնի վարիչ: Մինչ այդ, 21 տարի շարունակ ծառայել է Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում, 44-օրյա պատերազմի մասնակից է, մեր «սպիտակ» բանակի մարտիկներից: Շատ փորձություններով է անցել այս հմայիչ, բարեհոգի ու ժպտերես բժշկուհին: Բայց այս ամենի մասին ավելի լավ է՝ ինքը՝ Մարինան պատմի, հատկապես, որ շատ լավ պատմող է:
Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Նիկողոսյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 12-ին։ Ծառայում էր Մատաղիսում։
«Ծնվել մեռնելու համար», «Մուգ նարնջագույն», «Կապույտ արյուն»։ Սրանք Վահեի այն վիպակների վերնագրերն են, որոնք այդպես էլ ավարտին չհասան։
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը: 9 ամիս առաջ Ժորան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու:
Իսկ ո՞վ ասած որ դու բացակա ես Որ գնացել ես ու հետ չես գալու Ո՞վ է մեզ խաբել, սուտ խոսքեր ասել։
Այսօր Արցախի պաշտպանության ժամանակ նահատակված հերոսամարտիկ, Արցախի կյոկուշին կարատեի ֆեդերացիայի հավերժ մարզիկ Արթուր Արմենի Ասրյանի (22.07.2000թ.) ծննդյան օրն է
Երբ դեռ որդուցս լուր չկար, ես էդ ժամանակվանից որոշել էի, խոստացել էի Աստծուն, որ եթե Տիգրանը ողջ-առողջ էլ գա, ես էլի երեխա եմ ունենալու։ Հետո Տիգրանս երազիս եկավ, ասեց՝ եթե շատ ես կարոտել, ես պետք ա վերածնվեմ։ Երազը որ տեսել էի, ես հավատում էի, որ լինելու ա,- հուզմունքով պատմում է 41-ամյա կինը։
Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը` Լուսինան։ Փոքրիկը ծնվել է այսօր՝ հուլիսի 18–ին։
44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողներն այսօր՝ հուլիսի 15–ին, որդի են ունեցել։ Փոքրիկին ծնողները անվանել են ի պատիվ հերոս եղբոր՝ Մխիթար։
Արցախյան 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 19–ամյա Պապին, կորցրած Այվազյանները որդի են ունեցել։ Ծնողները, ի պատիվ ավագ եղբոր, նորածնին անվանակոչել են Պապ: 38-ամյա տիկին Նարինեն, դժվարությամբ է բառեր ընտրում՝ զգացմունքները նկարագրելու համար, ասում է միայն, որ երեխայի ծնունդը նոր իմաստ է տվել իրենց կյանքին:
Ջրականում գտնվող որդու հետ վերջին հեռախոսազրույցում Գարիկ Վիրաբյանն ասել է, որ մտադիր է գալ իր մոտ՝ առաջնագիծ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Գարիկը Երևանից իր մեքենայով մեկնել է Ջրական, որդու՝ Դավիթի մոտ, բայց այդպես էլ նրան չի հանդիպել։ Ժամկետային զինծառայող Դավիթ Վիրաբյանը 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերից իր զինակիցների հետ պահել է Ջրականի Մարջանլու տեղմասի մոտակա բարձունքը։
ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎՈՒՄ Է ՀՈՒԼԻՍԻ 6-ին Վաղը՝ հուլիսի 6-ին մեկնարկելու է ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անվան գավաթի հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական առաջնությունը:
Հակոբ Վարդանի Եղիազարյան: Քառասունչորսօրյա պատերազմում քառասուներկու օր աննահանջ կռիվ տված ու անմահացած հայորդին, ում տուն վերադառանալուն մի քանի ամիս էր մնացել… Հակոբ Եղիազարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին Երեւանում, սովորում էր Սլավոնական համալսարանի իրավագիտության բաժնում: 2019 թվականին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել ԱՀ-ի Ցոր զորամասում, հրետնավոր էր,դասակի հրամանատար, օպերատոր:
18-ամյա Աբգար Նազարյանը 2 ամիս էր, ինչ ժամկետային ծառայության էր մեկնել Հադրութ, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծված պատերազմը։ Աբգարի ընտանիքին լուրեր էին հասնում, որ նորակոչիկները թաքստոցներում են, անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ Աբգարն առաջին իսկ օրից առաջնագծում է եղել և կռվել թշնամու դեմ։
Հունիսի 30-ին, ժամը 13:00-ին Հայաստանի Գրողների Միության դահլիճում (հասցե՝ Բաղրամյան 3) տեղի կունենա 44-օրյա պատերազմի մեր հերոս Զորիկ Շահրամանյանի 20-րդ տարեդարձի միջոցառումը և նոր լույս տեսած <<Արա լեռան Զորիկը>>» գրքի շնորհանդեսը:
«ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» Հովիկ Խաչատրյան մրցույթ-փառատոնի նախաձեռնող խումբը հետամուտ լինելով իր որդեգրած քաղաքականությանը` հայրենասիրության,կամեցողության ու ազգային արժեքներով պարուրված իր լայն թևերն այժմ տարածում է Արագածոտնում` մարզի շնորհաշատ աշակերտներին ու երիտասարդներին հրավիրելով զարմանահրաշ ստեղծագործ աշխարհ։
…Նա ծնվեց իր նախնյաց՝ Մշո Էրգրի պատկերը հոգում: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի և երգչուհի Արմինե Ամալյանի առաջնեկն էր: Ժառանգեց իր պապիկի ու Շուշին ազատագրած հերոսի՝ Վարդան Ստեփանյանի (Դուշման) անունը: Փոքրիկի՝ Վարդանի հետ ծնվեց ազգի պայքարն ու հույսը մարմնավորող ոգեղեն երգը՝ <<Օրորցային>>-ը…
Եռաբլուրում շիրմաքարերի միջից մի ժպիտ է շողում: Տիգրանն է: Խոստումնալից երիտասարդ, ապագա բժիշկ, որի 20-ամյակը լրացավ Եռաբլուրում: Մայրը՝ Արմինե Հարությունյանը, գրեթե ամեն օր վերապրում է այն սարսափելի օրերը, որոնցով անցան հոկտեմբերի 10-ից սկսած, երբ որդին այլևս չզանգեց, իսկ դեկտեմբերի 4-ին նրա և զինակից 75 ընկերների ու հրամանատարների աճյունները գտան Հադրութում՝ դաշտում ընկած, որտեղ զոհվել էին՝ հայտնվելով թշնամու ծուղակում:
«Ով լսելու ականջ ունի, թող լսի…»: (Մարկ.Դ.9) Նա, ով սիրտ ունի, իր հոգում կամփոփի Նարեկ սարկավագի կենդանի պատգամը, որ իր ապրած ամբողջ կյանքի օրինակն է…Հոկտեմբերի 29-ին, 44-օրյա Արցախյան պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Հունիսի 2-ը կապիտան Իշխան Պետրոսյանի ծննդյան օրն էր
Դեկտեմբերի 26-ին Նոյեմբերյան հшմшյնքի սահմшնամերձ Ոսկեվան գյուղում կայшցավ ավագ լեյտենшնտ Տարոն Սահակյանի քшռասունքի արшրողությունը։ 31-ամյա Տարոն Սահակյանը Ջերմուկի զորամասի
Մարկոս քահանա Մանգասարյանի հետ Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 դպրոցում մասնակցեցինք 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշարձանի և դասասենյակի բացմանը:
Բուժքույր Աիդա Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բակ մտնող յուրաքանչյուր շտապ օգնության մեքենայում վիրավոր որդուն է փնտրել: Նրան պատերազմի 32-րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, որդու՝ Սերգեյ Գաբրիելյանի ջոկից, հոսպիտալ տեղափոխված զինծառայողները հայտնել տղայի վիրավորվելու մասին:
Նա կիսատ թողեց նպատակներն ու անելիքները, բայց կիսակյանք չապրեց, 20 գարունների ընթացքում հասցրեց ավելին, քան շատերը՝ տասնամյակներում: Տողերս մերօրյա հերոս Դավիթ Շահնազարյանի մասին են, բայց վստահ եմ՝ դրանք բնութագրում են պատերազմի 44 օրերի ընթացքում հանուն հայրենիքի նահատակված յուրաքանչյուր հայորդու:
Նկարից մեզ անկեղծորեն ժպտացող տղամարդուն Արցախում բոլորը գիտեն: Նա անվախ մարտիկ, ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվող, մշտապես լավատես, 44-օրյա պատերազմի օրերին <<Արցախի հերոս>> կոչմանն արժանացած Ալեքսանդր Իվանի Հարությունյանն է:
Հայր և որդի Կարապետյանները զոհվել են արցախյան երկրորդ պատերազմում: Հայրը՝ Էդիկ Կարապետյանը, կամավոր էր, որդին՝ Արմենը, ժամկետային զինծառայող: Որդին զոհվել է հոկտեմբերի 2-ին, հայրը՝ 3-ին: Հոր և որդու հոգեհանգիստն ու հուղարկավորությունը նույն օրն է եղել:
Իմ որդին՝ շարքային Լևոն Լևոնյանը, շատ էր սիրում իր հայրենիքը և նվիրված էր նրան։ Երբեք իրեն չէր պատկերացնում հայրենիքից հեռու ապրելուց՝ սովորում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ցանկանում էր դառնալ զինվորական քննիչ, ամուսնանալ, զավակներ ունենալ և իր ապագան ցանկանում էր կառուցել միայն հայրենիքի ներսում։ Դրա «մեղավորները» ես և կինս ենք եղել, այդպես ենք դաստիարակել։
Տիգրան Հարությունյանն արտիստ էր իր բոլոր հատկանիշներով․ գեղեցիկ ու ոչ ոքի անտարբեր չթողնող արտաքին տեսքը, գրավչությունն ու արտիստիզմը նրան բեմից ու էկրանից բացի այլ տեղ գնալու հնարավորություն չէին թողնում։
Գրքի հեղինակը 19-ամյա Տիգրանի մայրն է՝ Արմինե Հարությունյանը։ Հեղինակը պատմում է որդու հետ կապված հիշողությունները, կիսվում խոհերով։ Գրքում զետեղված են նաև Տիգրանի մասին մտերիմների ու ընկերների հուշերը, Տիգրանի դպրոցական տարիների ստեղծագործությունները։
Գևորգ Սամվելի Կուլիջանյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 23-ին Մարտակերտի Հոռաթաղ գյուղում։ Նա 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկն է։ Գևորգը երկկողմանի ծնողազուրկ էր, ապրում էր մորաքրոջ և տատիկի հետ՝ Էջմիածնի Ծաղկունք գյուղում։
Ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժի հատուկ ջոկատայինների սանձազերծած նախահարձակ գործողությունները շատ վայրերում կանխվեց ու տապալվեց շարքային զինվորների կողմից: Նրանցից մեկն Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագ Արթուր Աղասյանն է, ում կազմակերպված քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները՝ ջախջախվելով փախան դիրքից, իսկ դիրքում հերթափոխ իրականացնող տղաներն ունեցան ընդամենը մեկ վիրավոր:
44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
21-ամյա Արտուշ Տիգրանյանը ապրում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո Արտուշը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դեսանտագրոհային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ Թալիշ, Աղդաբան, Մատաղիս և Շեխեր գյուղերի մարտերին։
«Բախտը մեկն է զինվորի, կամ մահ, կամ ազատություն»․ հենց այս խոսքերն էլ որպես կարգախոս ընտրած կամավոր Կիմ Խաչատրյանը զոհվեց հանուն հայրենիքի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։ Երեկ լրացավ Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Կիմ Խաչատրյանի 27 ամյակը։
Ռուբենը ոչ թե զենք պիտի բռներ, այլ պիտի սարքեր, որ Հայաստանը հաղթանակներ ունենար։ «Նա ոչ հասցրեց զենք սարքել, ոչ էլ տեսավ իր այնքան սիրելի երկրի հաղթանակները»։ 44-օրյա պատերազմում զոհված կանաչ աչքերով Ռուբենը, որը աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռն էր, փոքրուց սիրահարված էր ոչ թե աղջկա, այլ աստղերին։
Ծնվեցիր ժամանակից շուտ' շտապում էիր. մի քանի վայրկյանում արագ պատկերացրեցի ինչպիսին ես ԴՈՒ... Ու երբ բուժքույրը դրեց Քեզ կրծքիս , ԴՈՒ ՀԵՆՑ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ՀՐԱՇՔՆ ԷԻՐ, ԻՄՄՄ
Ծնունդդ շնորհավո՛ր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էդգար Բաղումյան
Այս հերոսածին կանայք մշտապես մեր բոլորի ուշադրության կենտրոնում պետք է լինեն:
«Զինվորի տան» տղաները սիրով, ժպիտով ու քաջությամբ շնորհավորել են նոր կյանք պարգևած մայրերին. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել իր էջում։
Այսօր լույս աշխարհ եկավ 44- օրյա պատերազմում անմահացած հերոս, ծնունդով Բռնակոթցի Արտակ Սեյրանի Առաքելյանի եղբայրը` Արտակը:
Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը:
Հերոսի Պատմություն
Սեպտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին Վանքի գումարտակի հրամանատար Հրայր Սարգսյանը զոհվածների մարմինները հանելու համար ավագ ենթասպա Նվեր Թումասյանին ուղարկեց ադրբեջանական կողմի հետ բանակցելու։
1994թ. հունվարն էր: ԼՂՀ բանակի հետախուզության ձեռք բերած տվյալների համաձայն` հակառակորդի հրամանատարությունը 1993թ. աշնանը հարավային ճակատում կրած պարտությունից հետո մարտական մեծ ուժեր է կենտրոնացնում արցախյան ռազմաճակատի բոլոր ուղղություններում
Նորահայտ փաստեր Նժդեհի մասին` նրա թոռնուհի, դերասանուհի ԳՈՀԱՐԻՆԵ ՏՐԴԱՏՅԱՆԻ հուշերում
Հայաստանից հեռանալիս հետս եմ առել Արաքսի հայկական ափում զինվորներիս կողմից զարնված վագրի մորթին` իմ միակ վարձատրությունը, Ջավալ փաշայի դաշույնը` իմ միակ պատերազմական ավարը, պարտություն չտեսած Սյունյաց դրոշակը, թող դա դրվի կրծքիս վրա գերեզմանիս մեջ, և մի հին Հայկազյան բառարան, իմ միակ մխիթարանքը տարագրանքի մեջ: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Այդ օրը Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղում հերթապահություն էին իրականացնում Վանքի գումարտակի զինծառայողները։ Գումարտակի հրամանատարը Հրայր Սարգսյանն էր։
«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը։ Մայրը փորքրիկին անվանակոչել է Արեն։
Մարտերի ընթացքում նա մայրական հոգատարությամբ էր շրջապատում զինվորներին, հուսադրում նրանց և իր պահվածքով բարձրացնում նրանց կամքի ուժը: Փառավոր մարտական ուղին, որով նա այսօր հպարտանում է, երկար էր ու դժվարին: Արանզամինի, Նախիջևանիկի, Փրջամալի, Սառնաղբյուրի, Ավդալ-Գյուլափլուի, Աղդամի ազատագրման բոլոր մարտերի մասնակիցն էր քաջ հայուհին
Մարաղան առաջին գյուղն էր, որտեղ կռվեցի: Մարաղայից հետո նորմալ մնալն անհնար էր: Սարսափ ֆիլմերից ավելի ահավորը ես իրականում եմ տեսել. գերեւարված, բռնաբարված ու մորթատանջ արված դիակներ, 6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել, մեծ կանանց կտրած գլուխներ. ո՞րը պատմեմ, ո՞նց պատմեմ…
Մեր պատմության դժվարին ու ճակատագրական պահերին հայ կինը երբեք անմասն չի մնացել մեր գոյապայքարից՝ փաստելով հայուհու քաջության, հերոսության ու նվիրումի մասին: Շատ հայուհիներ են ֆիդայիների հետ կռվել թշնամու դեմ եւ կյանքի գնով պաշտպանել հայրենի հողն ու իրենց ձագերին:
Հիշեցնենք, Սիփան Արնանի Սողոմոնյան ծնվել է 2001թ նոյեմբերի 26-ին սովորել է 174 դպրոցում այնուհետև տեղափոխվել է ԵՕՊՔ, որտեղ շարունակել է ուսումը և սպորտը։ 2019թ զորակոչվեց ծառայության Մատաղիս, երդման արարողությունից հետո ուղարկեցին Մուղնի զորամաս սովորելու, այնուհետև արդեն որպես կրտսեր մասնագետ հետ վերադարցավ Թալիշ։
Լույս աշխարհ են եկել 44֊օրյա պատերազմում զոհված ախուրյանցի Միշա Հարությունյանի երկվորյակ եղբայրները` Միշան և Սարգիսը։
Ապրիլյանից հետո իր ծառայությանը նայեց, որ ինքը պարտավոր է։ 44-օրյա պատերազմի ժամանակ մի քանի օրով արձակուրդ եկավ, համոզում էի, որ չգնա, ասաց՝ չգնալով չի լինի, պիտի գնամ, այս կռիվը պիտի տանք, սա հրաման է, ես իրավունք չունեմ։ Շատ լուրջ էր վերաբերում ծառայությանը։ Գաղտնապահ էր, պահի տակ զգում էի, որ ինքը մտածում է, որ կարող է էլ հետ չգա, զգում էի, որ ինձ համոզում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ես էլ վստահ էի, որ ինքը հետ է գալու։
Հյուրասենյակի սառը օդում Նուբար Ավետիսյանի ծանր պատմությունները հաջորդում են մեկը մյուսին։ Վեց տարեկան տղան, որ մի քանի օրից 7 ամյակն է նշելու՝ սպասում է հորը։
Մայրիկի խոսքով, մինչև բանակ գնալը որդին անգամ ամուսնանալու մտադրություն ուներ, բայց ծնողներն առաջարկել են սպասել, ծառայությունն ավարտել, նոր միայն կյանքի հաջորդ ու կարևոր փուլ ոտք դնել:
Վարդան Աթաջանյանը Ստեփանակերտից էր, զինծառայող՝ 19 տարեկան։ « Ախր միայն բարետես չէր, բարեսիրտ ու կամեցող տղա էր»,- պատմում է հորաքույրը՝ Անուշը, սրտի կսկիծով նշում, որ հիմա մեծ գերդաստանի սիրելիի մասին խոսում են անցյալ ժամանակով։
Մենք էլ երևի իրար չենք տեսնի, վիճակը շատ վատ է»,- սեպտեմբերի 13-ին է դիրքերում գտնվող որդին ասել արտերկրում գտնվող մորը, երբ հետաքրքրվել է՝ ի՞նչ բերեմ քո համար։ Հյուրասենյակի սեղանին դրված կտորի վրա Ադելինա Ավետիսյանը որդու պատկերով նկարազարդումն է ավարտում
Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով, միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը եւ ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ:
Մելանյայի խոսքով՝ ամուսինը դիրքերում ավելի շատ էր լինում, քան՝ տանը։ Ծառայում էր Մարտակերտի 5֊րդ պաշտպանականում, մարտական հերթապահություն էր անցկացնում` Մատաղիսի բլոկ պոստում։
-Սիրտս սրտիս մեջ է որդի՜ս: Երանի եմ տալիս այն օրերին, որ մինչև հետ զանգես՝ կես մարդ դառնամ: Ամեն բացվող առավոտս գեղեցկանում ու յուրովի էր դառնում քեզանով, քո ժպիտով, քեզ սիրող այնքա՛ն անծանոթ, բայց արդեն հարազատ դարձած գեղեցկուհիներով: Շփոթվում եմ, ծնկի գալիս, կոտրվում, բայց ապտակող ծիծաղդ նորից հուշում է, որ իրավունք չունեմ ...,- 44 օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Տիգրան Շահբարյանի մոր՝ Արմինե Հարությունյանի մտորումներն են…
1991-ի հոկտեմբերի 16-ի գիշերը ադրբեջանցիներն ու խորհրդային բանակի զինվորները Տողում մտան Միսաք Դանիելյանի տունը եւ սպանեցին ընտանիքի բոլոր հինգ անդամներին։
Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Տղերքից Գևորգ Խաչատրյանի եղբայրը`կրտսեր Գևորգը Խաչատրյան։ Ծնվել է, որ մենք ապրենք,ծնվել է իր հետ բերելով լույս մեզ համար
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի մասին լսելիս Պարույր Հարությունյանն առաջիններից էր, ով չսպասեց ծանուցման, որպես կամավոր շտապեց սահման։
Մեխակ Մեխակյանը սիրում էր կրկնել. Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում:
Պատերազմի օրերին զինվորների համար ոգևորիչ ու հուսադրող էր, երբ իրենց կողքին հավասարապես մարտնչում էին նաև իրենց սպաներն ու հրամանատարները: Լավագույն սպաներն իրենց զինվորներին մենակ չեն թողել. նրանց համար հայրենիքն ամեն բանից վեր էր՝ ընտանիքից, սեփական կյանքից ու պաշտոնից: Նրանք են, որ ապացուցել են՝ շարքային զինվորից մինչև գնդապետ ու փոխնախարար ունեն զինվորականի նույն առաքելությունը, այն է՝ հարկ եղած դեպքում անգամ սեփական կյանքը չխնայել հայրենիքի պաշտպանության համար:
Նարվիկ Ասլանի Գեւորգյանը 1991թ. հունիսին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատ եւ դարձել այդ ջոկատի հրամանատար։ 1992թ. սեպտեմբերի 1-ին ջոկատն ամբողջ անձնակազմով մտել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կազմի մեջ, Նարվիկը նշանակվել է վաշտի հրամանատար, նրան շնորհվել է ավագ լեյտենանտ զինվորական կոչում։ Նրա վաշտը մասնակցել է Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջաններում հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը։
2020 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը ադրբեջանական ուժերը, շարունակելով առաջխաղացումը, Հադրութի ուղղությունից հասնում են Ասկերանի շրջանի Սղնախ գյուղ։ Այդ օրերին գրեթե առանց դիմադրության գրավում են Ասկերանի շրջանի փոքրաթիվ բնակչություն ունեցող Մոշխմհատ, Մադաթաշեն և համեմատաբար ավելի մեծ բնակչություն ունեցող Ակնաղբյուր և Ջրաղացներ գյուղերը։ Հայկական կողմի վարած ջոկատային մարտերից հետո ադրբեջանական ուժերը գրավում են նաև Ավետարանոց գյուղը (սրանք հայտնի են որպես Ավետարանոցի ձորակի գյուղեր)։
Աֆոյի երգն ավելի շատ հաղթական մարտ էր, քան երգ: Միայն արվեստով անկարելի էր լսողների մեջ նման ոգի կենդանագրել, որ Աստծո շնորհով ու զորությամբ կարողանում էր անել Աֆոն: Աֆոյի երգով ասես հանդիպում էիր ապուպապերիդ, կենդանանում էին Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը, մեր մյուս ֆիդայիները, և ոգի դարձած շրջում մեր մեջ: Որովհետև մեր մեծերը միայն անցավոր մարմնով են մեռած, սակայն հոգով կենդանի են, և եթե հավատաս` անմիջապես քո կողքին կլինեն` հաստատելով մեկ ազգ ու մեկ ժողովուրդ լինելու արքայական նվիրականությունը:
Վերջին անգամ հոկտեմբերի 10-ին խոսել է մայրիկի ու իմ, իսկ երեկոյան՝ ընկերոջ հետ: Ասել էր՝ Լյո՛վ, Ջաբրայիլից հետ եմ գալիս, Հադրութում եմ, ոտքս գազի պեդալի վրայից չեմ հանում, մեր համազգեստները հագած թուրքերը կանգնեցնում են վարորդներին, ով կանգնում է, խփում են: Հոկտեմբերի 11-ից հետո էլ իր հետ չենք խոսել
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը՝ Արեգը։ Արեգը լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը, տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
2020թ. սեպտեմբերի 27… արյունոտ ու դաժան առավոտ: Արցա՜խ, ինչքա՜ն արյուն է թափվել քո մի բուռ հողի վրա, քո մի բուռ հողի համար: Հո՞ղ, ավելի ճիշտ կլինի՝ ասել քար: Հարազատ որդիներիդ արյամբ ես սնվել դու, հող հայրենի, լավագույն ռազմիկներիդ արյամբ ես հագեցրել ծարավը քո, բայց չէ՞ որ արյուն չէիր երազում, այլ ջուր…
Աշխարհում կան շատ ուրիշ երկրներ, բայց մենք սիրում ենք մեր երկիրը, որովհետև այն մեր միակն է՝ հազարավոր հայորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքն է, և ինչպես բանաստեղծն է ասել՝ այն կորցնելուց հետո այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու:
<<Հետքը>>, հիմնվելով իր ձեռքի տակ եղած փաստական ապացույցների եւ մասնագիտական գնահատականների վրա, փորձել է պարզել, թե ինչ զենքով է թշնամին 2020 թ. հոկտեմբերի 8-ին խոցել Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին:
Արցախյան վերջին պատերազմում հանուն հայրենիքի անմահացածների շարքում կան այնպիսի անհատներ, որոնք անուրանալի ավանդ ունեն հայրենի երկրի տարբեր ոլորտների կայացման, բարգավաճման գործում: Իր ծննդավայրը, հայրենիքը, ինչպես նաև տարիներով ստեղծածը պաշտպանելու գիտակցությունն է այդպիսի մարդկանց մղել առաջնագիծ, պարտավորեցրել դառնալ զինվոր ու իրենց վրա վերցնել նոր պատասխանատվություն:
Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին:
Իլյայի վերջին զանգը պատերազմի դաշտից նոյեմբերի 6-ի երեկոյան էր։ Մեզ չասեց, որ Շուշիում են, ասեց՝ վերևում ենք: Խաբեց։ Մարմինը գտանք նոյեմբերի 14-ին: Դեռ տաք էր: Էդպես էլ չհասկացանք, թե մահը երբ է վրա հասել, չնայած պաշտոնապես նշված է նոյեմբերի 9-ը,-պատմում է 18-ամյա զինծառայող Իլյա Հակոբյանի քույրը՝ Հասմիկը:
27-րդ գարունդ՝ երկնի անհաս բարձունքներում
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Ուտյոս) ազատամարտիկը հայտնի դեմք էր Մարտակերտում: Նա այն մարդկանցից մեկն էր, որոնց անվան շուրջ հեշտությամբ ասքեր են ստեղծվում: <<Ուտյոս>> անունը ստացել է Խոջալուի ազատագրման ժամանակ. <<Ուտյոս>> կոչված գնդացիր ուներ, որի անունն էլ անցավ զինակրին:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Մարգարիտը ծնվել է 1960 թվականի փետրվարի 13-ին, Արցախ աշխարհի Մարտունու շրջանի Հացի գյուղում: 1967 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը: Բնատուր ընդունակությունների շնորհիվ 4-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է Ստեփանակերտի մաթեմատիկական թեքումով դպրոցի 6-րդ դասարան:
Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 3-ին, Քարինտակ գյուղում: 1983 թվականին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոց: Զոհվել է 1992 թվականի հունվարի 26-ին:
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2022թ. հոկտեմբերի 20-ի N 1236-Ա որոշմամբ:
2020 թ.-ի հոկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի պաշտպանական մարտերի ընթացքում, գրեթե միաժամանակ, վիրավորվել են համագյուղացիներ Սպարտակ Հակոբջանյանը, Գառնիկ Սարգսյանը և Համլետ Հայրիյանը։
Ռոբերտը պարտադիր ժամկետային զինծառայության էր զորակոչվել 2022 թ. հունիսի 27-ին: Ծառայում էր Կապանում: Վերջին շրջանում իմ նյութերում գերակշռում է զորակոչվել բառը, բայց մինչ օրս միայն երկու նյութի վերջաբանում եմ գրել՝ զինվորը զորացրվեց: Ռոբերտի մասին զրուցում ենք նրա մայրիկի՝ տիկին Մերիի հետ:
Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը: Հերոսացած եղբոր պատվին ծնողները նրան Հակոբ են կոչել:
Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի եղբայրը։ Վանը ծնվել է նոյեմբերի 17–ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2 կգ 400 գրամ քաշով եւ 46 սանտիմետր հասակով։
2020թ․-ի պատերազմի ժամանակ անհետ կորածների թվում են պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը և ՄՈԲ-ով զորակոչված Շավարշ Ավդալյանը, նրանք Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ են։ Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո անհետ կորած է համարվում նույն գյուղի բնակիչ ժամկետային զինծառայող Աբրահամ Սարգսյանը։
Երկու տարի առաջ այս օրը՝ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Տող գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Մարտունաշենում եւ շրջակա գյուղերում այդպես էին նրան դիմում: Սիրելի ուսուցչին «ընկեր»-ով էին դիմում ոչ միայն աշակերտները, այլեւ բովանդակ հանրությունը՝ ընկեր Խաչիկ: Խաչատուր Դավթյանը տակավին պատանի հասակից մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին եւ տուն վերադարձել կուրծքը զարդարած՝ բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով:
Վարդան Ամալյանը զոհվելուց հետո չէր կարող անտարբեր մնալ մոր տառապանքներին: Վարդանը տեսիլքով գալիս է մոր՝ Արմինեի մոտ:
Առյուծի ուժ ունեցող հանրահայտ տղան՝ Արմենչոն, արցախյան պայքարի ընթացքում դիրքորոշման խնդիր չունեցավ, որովհետեւ որդին էր Լենո Գասպարյանի՝ Արցախի խիզախի, ով անհավասար պայքարի մեջ էր մտել ամբողջատիրության դեմ՝ ի խնդիր Հայրենիքի հետ Արցախի վերամիավորման:
Նրանք, ովքեր հայրենիքը սիրում են այն ճանաչելով, սիրում են առանց ավելորդ խոսքերի, ամենօրյա հայրենանվեր ու հայրենաշեն աշխատանքով, պատրաստ են հանուն այդ սիրո նաև զոհաբերելու ամենաթանկը՝ կյանքը։ Նման մարդկանց համար հայրենիքը գերագույն արժեք է, վեր ամենքից և ամեն ինչից։ Նրանք ազգի ընտրյալ զավակներն են՝ ի վերուստ իրենց համար կանխորոշված ճակատագրով։
2020 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյաններն այսօր կդառնային 21 տարեկան։ Արդեն 2-րդ տարին է, որ ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն առանց եղբայրների ֆիզիկական ներկայության են նշում այս օրը։
Նա այն սպաներից էր, ով ծառայել է պատվով և նվիրումով: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է մի շարք հավաստագրերի և պատվոգրերի:
Մարդիկ սովորաբար մինչև չափահաս դառնալը կամ դրանից հետո որոշ ժամանակ կայացման ժամանակաշրջան են անցնում, տարիներ շարունակ մտորում իրենց առաքելության ու ապագայի մասին, հետո արդեն ձևավորվում որպես մարդ, անհատ, հասարակության մաս, հանդես գալիս իրենց գաղափարներով ու գործերով, որով և հիշվում են:
Արցախյան 44-օրյա պատերազմը նահանջների ու տարածքային կորուստների հետ մեկտեղ ունի նաև հերոսական պաշտպանության, հակահարձակման ու թշնամու թիկունքում հաջող մարտական գործողությունների բազում օրինակներ: Դրանց հետևում կանգնած են հոգով արի, խիզախ մարտիկներ, որոնց վճռական գործողությունները հույս են ներշնչել զինակիցներին ու սարսափի մատնել թշնամուն: Այդպիսի մարտիկներից էր ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանը
Արցախյան վերջին պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց հայ զինվորի նվիրվածությունն իր երկրին ու ժողովրդին, ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայի անկոտրում ոգին, հանուն հայրենիքի սեփական կյանքն անվարան զոհելու պատրաստակամությունը, ևս մեկ անգամ պատմության էջերում հավետ անջնջելի անուններ թողեց:
Զինվորների և սպաների սիրելի հրամանատարն ու ավագ ընկերն իր ծառայության 30 տարիների ընթացքում հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի և շուրջ 24 մեդալների։
Եւ ահա, մայիսի 14-ին ճակատագրական պահ ստեղծվեց. գործկոմն արդեն որոշել էր տեղահանել Խծաբերդի եւ Հին Թաղերի բնակչությանը, իսկ դա արդեն Հադրութը հանձնել էր նշանակում: Վիգենը Տողից հասավ Հադրութ, սարսափելի խոսքեր ասացգործկոմի աշխատակիցներին, ապա, հասնելով Հին Թաղեր, ինքնաձիգը պատրաստի վիճակի առնելով՝ բացականչեց՝ «Ով գյուղից դուրս գա՝ գնդակահար եմ անելու»:
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 16-ին, Աշտարակի շրջանի Լեռնարոտ գյուղում: Արմատներով սասունցի էր, պապերը մեծ ցեղասպանության ժամանակ Աշտարակի շրջան էին գաղթել Սասնա գավառի Գելիգուզան գյուղից, եւ էրգրի կարոտը միշտ վառ է եղել Գեղազնիկի հոգում: Դեռ մանկուց իր պապերից լսել է հայ մեծ ֆիդայիների սխրանքներին նվիրված երգեր, պատմություններ, որոնք էլ ավելի են ուժեղացրել սերը կորսված հայրենիքի հանդեպ, վառել վրեժի զգացողությունն ու պապերի հողը մի օր ետ բերելու փափագը:
«Պատերազմն աշխարհի ամենաբարձրաճաշակ սիրահարն է. այն միշտ տանում է լավագույններին»,- ասել էր «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանն ու ինքն էլ զոհ դարձել 44-օրյա պատերազմ կոչվող արհավիրքին:
Անքննելի է հայի առեղծվածը: Ինչքան էլ մեզ թվա, թե ինքներս հայ լինելով՝ գիտենք նրա լավ ու վատ կողմերը, բնավորության գծերը, սակայն միշտ նրան ճանաչելու զարմանալի մի որակ ևս բացահայտվում է: Այս պատմության մեջ բացահայտեցինք այդպիսի մի հայի, ով հայրենիքը վեր դասեց ամենքից և ամեն ինչից, ով առանց մի վայրկյան իսկ երկմտելու թողեց իր ապահով ու բարեկեցիկ կյանքն արտերկրում ու գնաց անձնազոհության:
Հեռանալով քաղաքական ասպարեզում աշխատելուց՝ Ռուստամ Գասպարյանն զբաղվում էր իր ջոկատով, հետևում էր սահմաններում տիրող իրավիճակին՝ պատրաստ մեկ կրակոցի դեպքում անգամ հասնել դեպքի վայր: Նա հիմնադրեց «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը և ամեն ինչով աջակցում էր սահմանների ամրության ապահովմանը:
44-օրյա պատերազմի օրերին շատերին է ոգևորել, հույս ներշնչել հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը, ով իր ամբողջ էությամբ միաձուլվել էր հրետանուն, դարձել մի ամբողջություն ու կարծես կտրված իրեն լուսանկարող անձնակազմից, շրջապատի իրականությունից՝ կրակում, այնուհետև արկերի պայթյուններից սևացած մատներով անվրդով խնձոր էր ուտում: Լուսանկարն իրոք դարձել էր պատերազմի և բանակի խորհրդանիշը: Այդ օրերին համայն հայությունը հաղթանակի հավատով էր լցված, և 19-ամյա Ալբերտի լուսանկարն այդ ծանր հաղթանակի խորհրդանիշը կարող էր դառնալ:
Սերն առ հայրենիք մարդու մեջ ծնվում է դեռևս մանկուց: Ամեն օր մտածել ու գործել հանուն հայրենիքի, ապրել նրա հոգսերով, մտածել նրա ապագայի ու բարօրության մասին. այսպես են բնութագրում ընկերները, ծառայակիցներն ու հարազատները Արցախի հերոս Նորայր Բորիսի Միրզոյանին, ով խաղաղ ժամանակ մտահոգվում էր երկրի ներսում կարգ ու կանոն հաստատելու, բարձր գիտակցումով հասարակություն կերտելու, իսկ պատերազմի ժամանակ դառնում առաջամարտիկ՝ զենքը ձեռքին կանգնելով զինվորի կողքին, լինում այնտեղ, որտեղ նրա կարիքն ամենից շատն են զգում:
Շաբաթ օրը՝ հուլիսի 2-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Մուշեղ Վարդանյանի՝ Մուշի եղբայրը, որին անվանակոչել են պատերազմում ընկած եղբոր անունով։ 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար կռված Մուշը զոհվել է հոկտեմբերի վերջերին։
Հունիսի 30-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Զորիկ Շահրամանյանի 20–րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ հուշ մեծարման երեկո: Այդ օրը նաև ընթերցողի դատին հանձնվեց հերոսի մասին նրա մոր կողմից գրված «Արա լեռան Զորիկը» գրիքի շնորհանդեսը:
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հեղինակային բանաստեղծություններից մեկը
Հունիսի 10-ին, Երևանում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դահլիճում հիշատակի ու մեծարման երեկո էր: Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Ժորա Մարտիրոսյանի երկնային ծնունդն էր:
Եթե դուք դիտել եք WarGonzo-ի տեսանյութը Շուշիի մատույցներից 44-օրյա պատերազմի ժամանակ, ապա չեք կարող նկատած չլինել Արամի ժպիտը: Ռուսական ալիքները այդ տեսանյութը անվանեցին Ժպտացող զինվորը: Զենքերը կրակում էին, ռումբերն ընկնում են ոռնոցով, իսկ հայ զինվորը ժպտում էր լայնաշուրթ:
Մայիսի 28-ին, Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոցում տեղի ունցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ Կարեն Կարապետյանի, Վարդան Ամալյանի անվան դասասենյակի բացումը:
Վաչե Պետրոսյանը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է: Դեռ չգիտեինք, կամ` չէինք ուզում իմանալ, թե համազգային ինչ աղետի մեջ ենք, երբ իրար հետեւից հողին էինք հանձնում մեր «աղուն-ցորյանը» ու հավատում էինք այն հաղթանակին, ինչի համար ընկնում էին մեր ոսկեհատիկները:
Տղաս իմ ուժն էր, իմ երջանիկ անցյալը, իմ երազանքներով լի ներկան ու ապագայի հենարանը։ Տարիների քրտնաջան աշխատանքով կառուցած տունս լիանում էր նրա ներկայությամբ։ Դավիթս նվիրված էր ամենքին ու ամեն ինչին, ընտանիքին, ծնողին, հարազատին, ընկերությանը։ Բայց ամեն բանից առավել նվիրված էր հայրենիքին։
Խաչիկ Սահակի Գալստյան. ծնվել է 1989 թ. ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմին մասնակցեց նաև Խաչիկը` կարևորելով իր մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը...
Արմեն Անդրանիկի Գալստյան. ծնվել է 1998 թ. մարտի 24-ին Սալվարդում: Սովորել է Սալվարդի հիմնական, Հացավանի միջնակարգ դպրոցներում: 2016-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Ասկերանի զորամասում:
Սերն առ հայրենիք կիսատ չի լինում. կամ սիրում են, կամ՝ ոչ։ Հայրենիքի հարատևման համար մեր հայորդիները մշտապես ստիպված են եղել պատերազմել թշնամու դեմ։ Այդ իսկ պատճառով ոչ ոք չգիտի խաղաղության գինն այնքան լավ, որքան որ մենք։
Արցախում պատերազմական 44 օրերին մեր զինվորներին ոգևորում էին նամակները, որոնք տղաներն ստանում էին Երևանից, Աշտարակից, Էջմիածնից, Ստեփանակերտից:
«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»: ՆԺդեհի այս խոսքերն են փորագրված հուշաքարին, որ կարծես տղաների նշանաբանը լինի մարտից առաջ: Աբազյան Տիգրան, Թորոսյան Արամ, Բադալյան Համլետ, Մհերյան Էդգար, Ասատրյան Արտավազդ. նրանք դպրոցի շրջանավարտներն են, այն քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին ազատ հայրենիք ունենալու համար։ Նրանց անավարտ թռիչքը ապրողներիս համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու պարտադրանք։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով երգչի այցի մանրամասները։ Արտիստը նաեւ երգել է զինվորների համար։
Ծնվել է անմահ հերոս Ռոման Փոթոյանի քույրիկը Ռոմելան։
Պատերազմի ավարտից մեկ տարի 4 ամիս անց Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Արարատ Ղուլյանի մարմինը Եղեգնաձորի դիահերձարանից տեղափոխվեց Արցախ։
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան վերջին երկու պատերազմների ընթացքում վիրավորված տղաների լուսանկարն իրենց մայրերի հետ ու գրել. «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված մեր տղաներն ամուր կանգնած են իրենց մայրերի, մեր հայրենիքի ու բոլորիս թիկունքին։
Ապրիլի 7-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։
Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական թիմն այս շաբաթ` ապրիլի 9-ին, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվություններ կանցկացնի մասնավորապես նախկին և ներկա զինծառայողների, ռազմական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև իրենց հարազատների՝ մայրերի, քույրերի, կանանց և դուստրերի համար:
Դարերի շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:
Իմ սիրելի Հերոսածին մայրեր,Հերոսների քույրեր, հարազատներ և ընկերներ,մարտի 27-ին ՝ ժամը 13։00-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղի մշակույթի տանը տեղի կունենա միջոցառում նվիրված Հերոս եղբորս 20-ամյակին և կկայանա իմ հեղինակային "Անվերջ սպասում" գրքի շնորհանդեսը։
Մարտի 19-ին, տեղի ունեցավ «Վերածննդի շնչով» հուշ-ցերեկույթը, որը նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված հերոս կրտսեր սերժանտ Բարսեղ Պողոսյանի 21-ամյակին։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Լուսաբացի արևամուտը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը նրա քույրն է՝ Քնար Պողոսյանը:
44-օրյա պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին զոհված Զաքարյանի հարազատ դպրոցում՝ Ավան Առինջի թիվ 180 դպրոցում նրա անունով դասասենյակ բացվեց:
Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Մանասյանի եղբայրը:
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ վերականգնողական բաժանմունքի պաշտոնական բացումը: Կենտրոնն արդեն որոշակի ժամանակ է, ինչ իր հարկի տակ է ընդունում շահառուներին: Ակսել Շամիրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Արդեն հասցրել է որոշակի չափով բուժում ստանալ վերականգնողական կենտրոնում. «Խնդիրը կանտուզիա է, անցել եմ մոտավոր 4-5 կուրս, տարբերությունը նկատելու համար դեռ վաղ է, բայց վերջում նկատելի կլինի: Ամեն ինչ շատ լավ է, բարձր մակարդակով է կազմակերպվում, պրոֆեսիոնալ թիմ է»:
«Արտաշեսին վերջին անգամ տեսել եմ հոկտեմբերի 17-ին Դրմբոնում, երբ իրենց զորքը առաջնագծից եկել էր զորամաս պատրաստվելու, իսկ ես այդ ուղղությամբ պահեստազորի տղաներ էի տարել։ Ընդամենը մի 10 րոպե կարողացանք իրար տեսնել, ոչ մի վատ կանխազգացում չուներ, ասում էր՝ լավ է, իր հետ ոչինչ չի կարող պատահել»,- պատմում է պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Արտաշես Բաղդասարյանի եղբայրը՝ Հարությունը։
Հուշ ցերեկույթ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Արամայիս Թադևոսյանի հիշատակին։ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցում, որտեղ սովորել էր Արամայիսը դասասենյակներից մեկը անվանակոչվեց նրա անունով։ Սենյակը վերանորոգել է հերոսի ընտանիքը։
2020թ.-ի հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Մարտունու շրջանի Շեխեր գյուղից հրետանու աջակցությամբ դուրս եկան գյուղում մնացած վերջին մարդիկ։ Այդ օրը, 6-օրյա մարտերից հետո, Շեխերն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ
Շնորհավոր ծնունդդ Դավս, արևս, օդս, ամենաներկաս, ամենաապրողս...
Հայաստանի զինված ուժերի զինծառայող: Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում: Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի և Երևանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որոնցում գրանցել է հաջողություններ։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։